«Երևանում բնակարանի վարձի փոխ­հատուցում ստանալու համար դիմելու է նաև Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Կարեն Սարուխանյանը: 

«Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց. «Բնակաբար պիտի դիմեմ. Երևանում տուն եմ վարձելու»: Թեև պատ­գամավորն օգտվում է օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, բայց նկատենք՝ պետությունից բնակարանի վարձի փոխհատուցում է խնդրում մի պատգամավոր, որը բավական մեծ ու­նեցվածք ունի, այն էլ՝ անշարժ գույքի տեսքով: 

Սարուխանյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտե­սական շինություններով վեց հողատա­րածք, մեկ VAUXHALL ASTRA մակնիշի մեքենա և 1.5 մլն դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել