Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցման գաղափարը անվանել է հիմար և կոչ է արել «ազատվել» ամերիկյան առաջնորդից, հաղորդում է Associated Press-ը:

Նրա խոսքերով, Թրամփին պատը ստիպում է կառուցել նրա հսկայական էգոն:

Image result for Роберт Де Ниро

«Պատը դա հիմարություն է, հիմարություն»,- ասել է Դե Նիրոն:

Նա նաև «լավն» է համարել «ի՞նչն այնպես չէ Թրամփի մոտ» հարցը և ի պատասխան առաջարկել է ազատվել նրանից:

Image result for Дональд Трамп

«Պետք է ազատվենք նրանից: Մենք, ամերիկացիներս, պետք է ազատվենք նրանից»,- հավելել է Դե Նիրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել