«Կռացիր ղեկավարության առջև, և քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»:

Այս խոսքերի հեղինակը ո՛չ ՀՀԿ-ական է, ոչ էլ նիկոլական, այլ Իտախոտելն է՝ մի փորձառուն հին եգիպտական բյուրոկրատ:

Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի: Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, բայց նա հերթական անգամ սուտ է խոսել:

Կոռուպցիան ինչպես հակահեղափոխականների, այնպես էլ հեղափոխականների teambilding-ի հիմնական և գուցե միակ հիմքն ու իմաստն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը տնտեսության զարգացումն է ու աշխատավարձերի բարձրացումը, իսկ մինչև այդ միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն՝ կոռուպցիայի խաղի կանոններ մշակելը, որքան էլ դա դաժան հնչի, այսինքն՝ այն դարձնել կառավարելի, այլ ոչ թե տարերային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել