ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ոստիկանությունը փնտրում է կամավորների, որոնք պատրաստ են խմել պետության հաշվին: Այս մասին հաղորդում է Fox News տեղեկատվական պորտալը:

Քութսթաուն բնակավայրի ոստիկանությունը Facebook-ում հայտարարություն է տեղադրել, որտեղ նշվում է երեք կամավորների որոնման մասին, որոնք պատրաստ կլինեն մասնակցելու հարբած վարորդների ճանաչման դասընթացին: Կամավորները ստիպված կլինեն «թունդ ալկոհոլ խմել և ծայրահեղ հարբել»:

Image result for Полиция сша

Իդեալական թեկնածուն, ըստ ոստիկանության, պետք է լինի 25-ից 40 տարեկան: Նա չպետք է առողջական խնդիրներ ունենա, ինչպես նաև ալկոհոլից կամ թմրամիջոցներից կախվածություն, դատված չպետք է լինի: Կամավորը ստիպված կլինի ստորագրությամբ հրաժարվել իր վիճակի համար պատասխանատվությունից, ինչպես նաև իր հետ բերել մեկին, ով իրեն տուն կհասցնի:

«Ալկոհոլի համար դուք չեք վճարի, բայց ձեր ծախսած ժամանակի համար փոխհատուցում չեք ստանա»,- տեղեկացրել է ոստիկանությունը:

Մի քանի օրվա ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ հայտեր է ստացել: Արդեն ընտրվել են երեք մասնակիցները և իրավապահ մարմինները խնդրել են այդ հարցով այլևս չանհանգստացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել