168.am-ը գրում է․

«Մանկական Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը կանցկացվի Լեհաստանի Կրակով քաղաքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Քերանը:

«Դա ֆանտաստիկ իրադարձություն է, որը տեղի կունենա Կրակովում: Անհամբերությամբ եմ սպասում»,- ասել է Քերանը Լեհաստանի հեռուստատեսության եթերում: 2018 թվականին Լեհաստանից 13-ամյա Ռոկսանա Վենգելը դարձավ «Մանկական Եվրատեսիլի» հաղթողը, որն անցկացվում էր Մինսկում: «Մանկական Եվրատեսիլի» կանոնների համաձայն, հաղթող երկիրն ինքնաբերաբար հաջորդ տարի դրա անցկացման համար իրավունք չի ստանում, դրանով այն տարբերվում է մեծերի «Եվրատեսիլից»:

Հաջորդ մրցույթի անցկացման վայրը որոշվում է՝ ելնելով տրված հայտերից: Մրցույթի անցկացման ամսաթիվն առայժմ չի հաղորդվում: ԶԼՄ-ները ենթադրում են, որ այն կկայանա նոյեմբերի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել