168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսg այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմի8 երկրի դուրս գալուն: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման տվյալները։

Գործակալությունը նշում է, որ հետազոտությունը հաշվի չի առնում նրանց, ովքեր կհրաժարվեին քվեարկությունից եւ ովքեր չեն կողմորոշվել պատասխանի հարցում: Եթե հաշվի առնվեն այս խմբերը, ապա գերակշռությունը, միեւնույն է, կմնա Brexit-ի հակառակորդների կողմում. 48 տոկոսը դեմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն այն դեպքում, երբ Միացյալ Թագավորության անջատվելու օգտին արտահայտվել է հարցվածների միայն 38 տոկոսը:

Ընդսմին լեյբորիստների կողմնակիցների 78 տոկոսը պաշտպանում է երկրորդ հանրաքվեի անցկացումը:  Հարցմանը, որն անցկացվել է չափահասների շրջանում, մասնակցել է 1070 մարդ:

Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն կայացել է 2016 թվականի հունիսի 23-ին: Դրանում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ են տարել եվրաինտեգրացման հակառակորդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել