Panorama.am-ը գրում է.

Հարավային Կովկասում  Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարը անդրադարձել է հունվարի հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի  հանդիպումից հետո  Մինսկի խմբի տարածած հայտարարությանը։

Տոիվո Կլաարը թվիթերում գրել է․«Ոգևորված եմ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։ Բնակչությանը խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է, և Եվրամիությունը հավատարիմ է աջակցելու այս գործընթացին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել