Panorama.am-ը գրում է.

Լրագրողներն այսօր պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝  հնարավո՞ր է, որ ՄԻԵԴ-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ևս դրական որոշում կայացնի,  ինչին ի պատասխան՝ նա նկատեց, որ ՄԻԵԴ դիմելը դեռևս իրենից խնդիր չի ներկայացնում։

«Երեկ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց կոմունիկացիաների մասին։ Դա կոմունիկացիա չէ, այլ հաղորդագրություն։ Դա կառավարություն-ՄԻԵԴ հաղորդագրություն է, դա որևէ հետևանք չի առաջացնում»,- ասաց նա։

Հարցին՝ եթե այնուամենայնիվ, գործը կոմունիկացվի, կարո՞ղ է համարվել այս իշխանության ձախողում, պատգամավորը շեշտեց՝ դա կլինի մեկ-երկու տարի հետո։

«Բազմաթիվ պետություններ ՄԻԵԴ-ում մեծ քանակությամբ պարտված գործեր ունեն, և գործերի մի մասը, հաստատ համոզված եմ, վերաբերելու է նախկին  իշխանությունների ընդունած օրենքներին։ Նախորդ իշխանության կողմից օրենքներն ընդունվել են՝ ոչ թե հաշվի առնելով պետության  կամ քաղաքացու շահը, այլ ինչ-որ անհատի շահ։ Եթե ՄԻԵԴ-ի որոշումները կվերաբերեն նախկին իշխանությունների կողմից ընդունված օրենքներին, սխալ կլինի ասել, որ դա մեր մեղքն է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել