168.am-ը գրում է.

«Միշտ էլ որևէիցե մեկը չի կասկածել Ծառուկյանի, ասենք թե մտքի կամ ելույթի, տեսակետի ոլորտից, որևիցե մեկը չի կասկածել, չէ՞: Համապատասխան մենք քննարկել ենք խմբակցությունում, ով պետք է ելույթ ունենա, ասել են` դուք ունեցեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը իրեն դրդեց օրերս առաջին անգամ ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից:

Ըստ նրա՝ «կլասիկ» պատգամավոր Էդմոն Մարուքյանին է ուզել ասել, որ իրենք իրենց ընդհանրապես շատ ծանր են պահել, հարգալից են պահել. «Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ: Դրանից հետո խորհրդարանական ընտրությունից հետո ես շնորհավորել եմ «Իմ քայլին» էլ, «Լուսավոր Հայաստանին» էլ: Մենք էսօր կռիվ չունենք ոչ մեկի հետ, մենք առաջ ենք տանելու մեր մոտեցումը, ծրագիրը»:

Թե ի՞նչ «դոկումենտալ» փաստերով էր սպառնում Մարուքյանին, Ծառուկյանը չհստակեցրեց, այլ ընդհանրացրեց, թե բոլորի վրա էլ փաստեր ունեն.

«Ես դա պարոն Մարուքյանին չեմ ասել, ընդհանուր ասել եմ: Մենք բոլորի հանդեպ շատ հարգալից ենք, որևիցե մեկի վրա մենք ցեխ չենք շպրտում: Բայց որևիցե մեկը, ով փորձի մեզ վիրավորել, պատասխան ստանալու ա, և դոկումենտալ, փաստացի կներկայացնենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել