Այսօր սոուսներից ամենատարածվածը մայոնեզը և կետչուպն են, որոնք արդեն հոգնեցրել են: Բացի դրանից՝ կետչուպը վաղուց արդեն վնասակար մթերքների շարքին է դասվում, իսկ շոգ եղանակին կարելի է թունավորվել մայոնեզից:

Ահա սոուսների 7 բաղադրատոմս, որոնք իրենց համային առանձնահատկություններով գերազանցում են մայոնեզին և կետչուպին:

1․ Իսպանական սոուս՝ սալսա

  • 15 հատ չերի տեսակի լոլիկ
  • 1 շերտ սխտոր
  • 20 գ կանաչ սոխ
  • 20 գ սամիթ
  • 1 թ/գ բուրավետ քացախ
  • 1 ճ/գ տոմատի մածուկ
  • 1 ճ/գ զեյթունի յուղ
  • Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Լոլիկը, սոխը և սամիթը լվանալ:
  • Բլենդերով հարել լոլիկը, սոխը, սխտորը և սամիթը:
  • Այնուհետև ավելացնել քացախը, տոմատի մածուկը և յուղը:
  • Համեմել աղով և պղպեղով:

2․ Աղցանի սոուս

  • 3 ճ/գ զեյթունի յուղ
  • 2 ճ/գ բուրավետ քացախ
  • 1 շերտ սխտոր
  • Աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    • Սխտորի շերտը մանրացնել:
    • Փոքր տարայի մեջ լցնել զեյթունի յուղն ու քացախը, ավելացնել սխտորը և լավ խառնել:
    • Ավելացնել աղը և պղպեղը, տարայի բերանը փակել և թափահարել:

    Սոուսն ավելացնել բանջարեղենային աղցանին:

    3․ Սամիթով սոուս

    • 20 գ սամիթ
    • 6 շերտ սխտոր
    • 1 կիտրոն
    • ½ թ/գ կիտրոնի կեղև
    • 100 մգ զեյթունի յուղ
    • Աղ՝ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    • Սամիթը մանր կտրատել, կիտրոնի կեղևը հեռացնել, կիտրոնը լավ մզել:
    • Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:
    • Պատրաստի սոուսը լցնել տարայի մեջ: Այս սոուսը շատ հարմար է օգտագործել մսեղենի և ձկնեղենի հետ:

    4․ Սոուս ձաձիկի

    • 2 շերտ սխտոր
    • 1 վարունգ
    • 125 մգ յոգուրտ
    • 1 ճ/գ զեյթունի յուղ
    • 1 ճ/գ կիտրոնի հյութ
    • 20 գ մաղադանոս

    Պատրաստման եղանակը

    • Սխտորը մանրացնել, վարունգը քերիչով անցկացնել:
    • Մաղադանոսը մանր կտրատել:
    • Բոլոր բաղադրիչները լավ խառնել թասի մեջ:

    Հունաստանում առանց ձաձիկի սոուսի ոչ մի ճաշկերույթ չի անցնում:

    5․ Քաղցրաթթու սոուս

    • 4 ճ/գ ջուր
    • 1 թ/գ եգիպտացորենի ալյուր
    • 2 ճ/գ շաքարավազ
    • 2 ճ/գ քացախ
    • 1 ճ/գ տոմատի մածուկ
    • 1 ճ/գ սոյայի սոուս
    • 3 ճ/գ նարնջի հյութ

    Պատրաստման եղանակը

    1. Ոչ մեծ տարայի մեջ եռացրած ջրով բացել եգիպտացորենի ալյուրը:
    2. Մետաղե կաթսայի մեջ խառնել շաքարավազը, քացախը, տոմատի մածուկը, սոյայի սոուսը և նարնջի հյութը:
    3. Եգիպտացորենի ալյուրի խառնուրդը լցնել կաթսայի մեջ և կաթսան դնել կրակին: Եռալուց հետո կաթսան վերցնել գազօջախից:
    4. Սոուսը մատուցվում է տաք վիճակում: Հարմար է եփած կամ տապակած մսի հետ:

    6․ Սոուս պեստո

    • 60 գ ռեհան
    • 2 շերտ սխտոր
    • 50 գ պարմեզան
    • 3 ճ/գ սոճընկույզ
    • 100 մգ զեյթունի յուղ
    • Աղ՝ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    1. Լվանալ և չորանցել ռեհանը: Սխտորը խոշոր կտրատել:
    2. Փոքրիկ քերիչով անցկացնել պարմեզան պանիրը:
    3. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, միայն զեյթունի յուղը լցնել 1/3 մասով:
    4. Սոուս պեստոյին աստիճանաբար ավելացնել մնացած զեյթունի յուղը՝ անհրաժեշտ խտությունը ստանալու համար:

    7․ Պանրով սոուս

    • 200 գ հալած պանիր
    • 10 մգ բուսական յուղ
    • 200 մգ սերուցք
    • 3 ճ/գ սոճընկույզ
    • 50 գ պինդ պանիր
    • Համեմունքներ՝ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    1. Պինդ պանիրը անցկացնել քերիչով:
    2. Փոքրիկ կաթսայի մեջ խառնել հալած պանիրը, բուսայուղը և սերուցքը: Խառնուրդը մարմանդ կրակի վրա տաքացնել մինչև եռման աստիճան:
    3. Կրակը բարձրացնել և սոուսի մեջ լցնել պինդ պանիրը և համեմունքները: Եվս 3 րոպե եռացնել և վերցնել կրակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել