Կզակի վրայի մազերը կարող են երկար ժամանակ աննկատ մնալ, սակայն կյանքի որոշակի շրջանում դրանց բախվում է կանանց մեծ մասը, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է իմանալ, թե ինչի հետ է կապված կզակի հատվածում մազերի առաջացումը, և ինչ կարող է ասել այն ձեր առողջական վիճակի մասին:

6 պատճառ, որոնց արդյունքում էլ ձեր կզակի վրա հայտնվում են անցանկալի մազեր:

1․ Գենետիկա
Բժիշկ Հեդլի Քինգը վստահեցնում է, որ անցանկալի մազածածկույթի այս ձևը գեների և հորմոնների համակցության արդյունք է: Եթե դուք երբևէ ձեր մոր կամ տատիկի կզակի վրա նկատել եք մազերի առկայություն, ապա հավանական է, որ նույն տարիքում դրանք կհայտնվեն նաև ձեզ մոտ:

2. Հորմոնային անհավասարակշռություն
Տղամարդկային հորմոնների ավելցուկը ոչ հաճախ դեմքի վրա անցանկալի մազերի առաջացման պատճառ է դառնում:

3. Տարիք
Մեր օրգանիզմում հորմոնային հավասարակշռությունը փոփոխվում է մեր ողջ կյանքի ընթացքում: Դաշտանադադարի շրջանում կնոջ մարմինը սկսում է արտադրել քիչ քանակությամբ էստրոգեն: Եվ եթե մազերի առաջացումը սկսվել է հենց այդ տարիքում, ապա պատճառը օրգանիզմում կատարվող հսկայական փոփոխություններն են:

4. Պոլիկիստոզային ձվարանների սինդրոմ
Այս սինդրոմը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր վերարտադրողական առողջության և հորմոնային վիճակի վրա: Այս սինդրոմի այլ նշաններից են՝ անկանոն ամսականները, նիհարելու հետ կապված խնդիրները, անպտղությունը, ինչպես նաև ձվարանային կիստաները:

5. Քուշինգի սինդրոմ
Որոշ դեպքերում կզակի մազերը կարող են վկայել Քուշինգի սինդրոմի մասին՝ հիվանդություն, որն առաջանում է օրգանիզմի վրա կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի չափազանց մեծ ազդեցության դեպքում: Դա կարող է կապված լինել ձեր մակերիկամների՝ չափից դուրս շատ հորմոններ արտադրելու հետ, կամ էլ դրանց արտադրության աճը պայմանավորված է որոշակի դեղամիջոցների օգտագործման հետ, օրինակ՝ դեղամիջոցներ արտրիտի կամ ասթմայի դեմ:

Հիվանդության դեպքում նկատվում են նաև կծկումների առաջացում, քաշի ավելացում, որոշ դեպքերում՝ նաև երկրորդ տեսակի դիաբետ:

6. Մակերիկամների բնածին հիպերպլազիա
Հիվանդությունը կապված է կարևոր ֆերմենտի պակասի հետ, որը դուրս է հանում հորմոնները մակերիկամներից: Արդյունքում օրգանիզմ արտադրում է շատ տղամարդկային հորմոններ, ինչն էլ պատճառ է դառնում կզակի հատվածում անցանկալի մազածածկույթի առաջացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել