Yerkir.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանում այսօր կրկին ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն է ընթանում։ Դատարանը քննում է Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ  գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը։ 

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 22-ին:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում էր կայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել