Թայվանի սահմանապահ ուժերը ձերբակալել են մի 60-ամյա չինուհու, ով փորձել է կիսաշրջազգեստի տակ պահելով անցկացնել 24 մկների։ Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Կնոջը ձերբակալել են Չինաստանից վերադառնալու ժամանակ։ Մաքսակետի աշխատակիցների մոտ կասկածներ են առաջացել կնոջ անսովոր քայլվածքի պատճառով։ Պարզվել է, որ կինն իր կիսաշրջազգեստի տակ 24 մուկ է պահել, որոնցից յուրաքանչյուրն առանձին կապրոնե տարայով փաթաթված են եղել նրա ոտքերին։

Կինը պնդում է, որ գնել է կենդանիներին Չինաստանում և նվեր էր տանում իր ընկերներին։ Սահմանապահները ենթադրում են, որ նա համագործակցում է հանցավոր կազմակերպության հետ, որը փորձում է թույլ տեղեր գտնել սահմանային ստուգումների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել