Հունվարի 17-ին Լամար Դավենփորթին 20 տարվա ազատազրկման են դատապարտել: Դատարանն այդպիսի վճիռ է կայացրել դերասանուհի Ի’Դինա Հայնսի սպանության մեղադրանքով, որը դերասան Մորգան Ֆրիմանի խորթ թոռնուհին էր: Այս մասին Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը հայտնել է սեփական կայքում:

Սայրուս Վենս-կրտսերը հայտնել է, որ Դավենփորթին 20 տարվա ազատազրկման են դատապարտել ընկերուհու՝  33-ամյա Ի’Դինա Հայնսի սպանութան համար: Հանցագործությունը տեղի է ունեցել Վաշինգտոն Հայթս շրջանի բազմաբնակարան տներից մեկի մերձակայքում: Տղամարդն ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել