Ալլա Պուգաչովայի համար նրա պլաստիկ վիրահատություններից մեկը կարող էր կյանքի գին ունենալ: Այս մասին հայտնել է երգչուհու ընկերուհին՝ Միլա Անդրեևան:

Կնոջ խոսքով՝ այդպիսի միջամտության Ալլա Բորիսովնան դիմել է Սերգեյ Չելոբանովի պատճառով, որը երգչուհուց 12 տարով փոքր է: Այդ պահին երգչուհին և կոմպոզիտորը ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին:

«Ալլան Շվեյցարիայի կլինիկաներից մեկում պլաստիկ վիրահատության դիմեց: Վիրահատությունն անհաջող է անցել. նրա օրգանիզմ վարակ է անցել: Ջերմությունը միշտ բարձրանում էր, նա նիհարում էր ու հյուծվում. սարսափելի էր նրան նայելն անգամ: Փառք Աստծու, փրկեցին Մոսկվայի կլինիկայի բժիշկները, երբ նա շատ վատ էր»,- ասել է Անդրեևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել