Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է մարդկության համար տասը գլոբալ սպառնալիքների ամենամյա ցանկը: Այս մասին հաղորդում է «Մեդուզան»:

Զեկույցի համաձայն՝ առաջին անգամ ցանկում է հայտնվել պատվաստումներից հրաժարվելը:

ԱՀԿ-ն պարզաբանել է, որ իրավիճակի այսպիսի շարունակությունը սպառնում է հիվանդությունների, որոնց դեմ պատվաստանյութ կա, համաճարակների դեմ երկարաժամկետ պայքարի հաջողություններին:

Նկատվում է կարմրուկի դեպքերի աճ, ինչը մեծապես պայմանավորված է պատվաստումների մերժմամբ:

Մարդկության համար այլ գլոբալ սպառնալիքների թվում նշվել են նաև օդի աղտոտվածությունը, գրիպի նոր համաճարակը, նոր հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն վիրուսների առաջացումը, զարգացող երկրներում թույլ բժշկական օգնությունը:

Ըստ կազմակերպության տվյալների՝ զարգացման ներկա փուլում պատվաստումները տարեկան կարող են կանխել 2-3 միլիոն վաղաժամ մահեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել