Tert.am-ը գրում է.

7-րդ գումարման Ազգային ժողովի 11 մշտական հանձնախմբի նախագահների ընտրության արդյունքներն ամփոփվեցին:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները:

Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել էր 129-ը:

«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նարեկ Զեյնալյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 112 և  դեմ՝ 16 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվե:  

Արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը՝ 117 կողմ, 12 դեմ ձայների համամասնությամբ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը՝ 116 կողմ, 11 դեմ ձայներով: 2 քվե ճանաչվել է անվավեր:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արման Եղոյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 108 կողմ, դեմ՝ 17 պատգամավոր, 4՝ անվավեր:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը՝ 127 կողմ, դեմ 2 ձայներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել