Aysor.am-ը գրում է.

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ և վարել է Վազգեն Մանուկյանը։

Խորհրդի անդամները նախ քննարկել են Հանրային խորհրդի կանոնադրությանը, գործունեությանը, Հանրային խորհրդի անդամների լիազորություններին ու գործառույթներին առնչվող հարցեր։ Բարձրացվել է Հանրային խորհրդի նպատակների, ռազմավարության, տեսլականի հստակեցման և ամրագրման կարևորությունը կառույցի հետագա գործունեության արդյունավետության ապահովման նպատակով։

Այնուհետև խորհրդի անդամները քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ նախօրեին ծավալուն քննարկում է տեղի ունեցել ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարեն Զադոյանը խորհրդին է ներկայացրել նախագծի բովանդակությունը և հանձնաժողովի մշակած առաջարկները։ Ընդգծվել է նախագծին մեծ պատասխանատվությամբ մոտենալու, նախագիծը մանրամասն քննարկելու կարևորությունը,  ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը հասարակության կողմից խստորեն վերահսկելու և  հավասարակշռելու անհրաժեշտությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել