Panorama.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ինչո՞ւ օրերս խորհրդարանում ԼՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների միջև վեճաբանություն տեղի ունեցավ։ 

«Բանավեճ ա, խոսակցություն ա, նորմալ ա, բոլոր ընտանիքներում խոսակցություն լինում ա։ Դուք տեսնում եք, որ օր օրի կարգավորվում ա, իրար հասկանում են, փոխադարձ հարգանքը կա։ Նոր կազմավորված խորհրդարան ա, ամեն ինչ լավ կլինի։ Այսօր մենք երկուսով ընդդիմություն ենք, պետք է լիարժեք հարցերը քննարկենք, որ միասնական հարցեր բարձրացնենք։ Հիմնականը պետք է լինի մեր խոստումները իրականացնել։ Ժողովուրդն 9 ամիս հույսով սպասում է, որ լավ է լինելու»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասել է՝ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, Գագիկ Ծառուկյանը նշեց. «Անվանական որևիցե մեկն այդպիսի բան չի ասել, ամեն մեկն իր տեսակետը կարող է ասել։ ԲՀԿ-ն հեղափոխության աջակից է եղել, պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, հետևողականորեն աջակցելու ենք։ Բայց եթե այսօր ներկայացվել է ծրագիր, որ 100 հազար աշխատատեղ կրճատվելու է, պետք է մեզ պատասխանեն՝ 100 հազար մարդու խնդիրը ո՞նց են կարգավորելու։ Մենք ժողովրդի կողմնակիցն ենք, նոր Հայաստանում ոչ թե գործազրկություն ու արտագաղթ պետք է լինի, այլ ներգաղթ, պետք է աշխատատեղեր բացվեն, աշխատավարձ ու թոշակ բարձրանա»։

Նկատառմանը, թե Միքայել Մինասյանն ասում է՝  ԲՀԿ-ն կից է «Իմ քայլին», նա պատասխանեց. «Ով ինչ ասում ա, իրա համար ա ասում։ Ծառուկյանին հունից չեք կարող հանել։ Մենք կենտրոնամետ ուժ ենք, մենք հազար խնդիր ունենք լուծելու»։

Հարցին՝ խուսափո՞ւմ է «ընդդիմություն բառից», Ծառուկյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ եմ խուսափում։ Եթե իշխանության հետ չես, ընդդիմություն ես ինքնըստինքյան»։

Իսկ ի՞նչն իրեն դրդեց երկու օր առաջ առաջին անգամ մոտենալ ԱԺ ամբիոնին, հետաքրրքվեցին լրագրողները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել