«ԱԺ հանձնաժողովների ֆունկցիանե­րում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ՝ բավականին կրճատվել են Արտաքին հարաբերու­թյունների մշտական հանձնաժողովի գործառույթները: «Պատճառը հանձնա­ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երևան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանա­վեճի ժամանակ: 

Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարևորագույն ոլորտներ, եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի աշխատանքները համակարգում էին Արտաքին կապերն ու եվրաինտեգրումը՝  արտաքին կապե­րի գլխադասությամբ, ապա հիմա, ԱԺ որոշմամբ, CEPA-ն ամբողջությամբ ան­ցել է Եվրաինտեգրման հանձնաժողովի իրավասության ներքո: Եվրասիականը և ռեգիոնալ ուղղությունը նույնպես հա­նել են արտաքին հարաբերություններից, առանձին հանձնաժողով են ստեղծում: Հաջորդը սփյուռքի հետ կապերի կանո­նակարգումն էր, որն արտաքին հարաբե­րություններն էր իրականացնում, հիմա այն տարել են Գիտության և կրթության հանձնաժողովի տակ»,- ասաց «Իմ քայլի» ներկայացուցիչը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել