Tert.am-ը գրում է.

Ռոստով քաղաքում բնակվող միկրոավտոբուսի վարորդ Մախսուդբեկ Իմինժանովին արտաքսել են Ռուսաստանից` զինյալների ճամբարում ուսանելու համար: Որոշումը կայացրել է Ռոստովի Պերվոմայսկի շրջանի դատարանը: Այդ մասին հաղորդել է Privet-Rostov-ը` հղում անելով տարածաշրջանի ազգային անվտանգության ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` արտաքսվածը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Հատուկ ծառայությունների տեղեկություններով` Իմինժանովը կապի մեջ է եղել Սիրիայի ահաբեկիչների հետ: 2015-ին նա եղել է սիրիական ռազմական ճամբարում, որտեղ մարտական պատրաստության դասընթացներ է անցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել