Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 4 հատ մեծ
- ձիթայուղ - ¼ բաժակ
- ծովի աղ - 0,5 թ/գ
- սխտոր - 0,5 թ/գ (փոշի)
- պապրիկա - 0,5 թ/գ
- պղպեղ սև - 0,5 թ/գ
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- պանիր պարմեզան - 80 գ
Պատրաստման եղանակը
Ջեռոցը 230 աստիճան տաքացնում ենք: Կարտոֆիլը լավ մաքրում ենք, ցանկության դեպքում կեղևազրկում և երկայնակի կտրատում: Լցնում ենք սառը ջրով ամանի մեջ՝ ավելացնելով նաև սառույց: Թողնում ենք 30 րոպե, հետո հանում ենք ու թղթե սրբիչով չորացնում:
Աղը, սխտորի փոշին, պապրիկան ու սև պղպեղը սեղմակով մեծ տոպրակի մեջ խառնում ենք: Կարտոֆիլը նույնպես լցնում ենք տոպրակի մեջ ու լավ թափահարում: Հետո լցնում ենք ¼ բաժակ ձիթայուղն ու նորից թափահարում, մինչև կարտոֆիլի բոլոր կտորները պատվեն խառնուրդով:
Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, մեջը շարում կարտոֆիլի կտորներն ու թխում 40-50 րոպե, մինչև որ կարտոֆիլը դառնա դարչնագույն ու խրթխրթան:
Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, թարմ մաղադանոսը մանրացնում ենք և վրան քերում պանիրը: Կարտոֆիլի կտորները տապակից դատարկում ենք պանրով ու մաղադանոսով ամանի մեջ և խառնում:
Ահա և վերջ:

Իսկ դուք նման կարտոֆիլ կերե՞լ եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել