Operativ.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը կշարունակեն բանակցությունները Սիրիայի անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

Չավուշօղլուն հաղորդել է, որ առաջիկա բանակցություններում պետք է հայտնի լինի, թե որքանով է Սիրիայի անվտանգության գոտու գաղափարների վերաբերյալ Թուրքիայի և Միացյալ Նահանգների տեսակետները համընկնում:

«Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին կարեւոր է կայունության, սիրիացիների տուն վերադարձի, այդ թվում` մեր քուրդ եղբայրների, և ահաբեկչության դեմ պայքարի համար», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել