Tert.am-ը գրում է.

Լիբիայի մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն ընթացող զինված հակամարտության հետևանքով 10 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է Ալ-Wasat պորտալը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Տրիպոլիի հարավում չորեքշաբթի առավոտյան սկսված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 41 մարդ վիրավորվել է, այդ թվում` կանայք և երեխաներ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Տրիպոլիի Ուսամա ալ-Մեգրահի շրջանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ զոհերի թվում երեք խաղաղ բնակիչ կա: Բախումների պատճառով բնակիչների մեծ մասը լքել են իրենց տները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել