Ապահովված եվրոպացիները, որոնք տներ ունեն Մեծ Բրիտանիայում, ավելի հաճախ են ընտանիքներով հեռանում երկրից, գրում է Bloomberg-ը:

Արտերկիր տեղափոխվելու գործընթացը կազմակերպող ընկերության հիմնադիր Էնթոնի Ուորդ Թոմասը գործակալությանը հայտնել է, որ 2018-ին 296 մեկնում են կազմակերպել Մեծ Բրիտանիայից: Այս ցուցանիշը 82%-ով բարձր է 2017-ի համեմատ, նշվում է հոդվածում:

Այսպիսով, եվրոպացիները լքում են Բրիտանիան և տեղափոխվում են Փարիզ, Բրյուսել, Ցյուրիխ և Ժնև, ինչպես նաև Ֆրանսիայի և Իսպանիայի հարավային շրջաններ, ինչպիսին է Մայորկան:

Ըստ Թոմասի, նրա ընկերության հաճախորդները ԵՄ-ի հարուստ քաղաքացիներ են՝ առնվազն 6.4 մլն դոլար կապիտալով: Նա գտնում է, որ եվրոպացիներին վախեցնում է ոչ այնքան «բրեքզիթը», որքան անկայությունը երկրում: Բացի այդ, Մեծ Բրիտանիայից մեկնողների քանակը կարող է մեծանալ այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը հրաժարվել է վարչապետ Թերեզա Մեյի ԵՄ-ի հետ «բրեքզիթը»-ի հարցով կնքած գործարքից, եզրակացնում է Թոմասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել