Armdaily.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի թիմակիցների շրջանում դժգոհություն է հասունանում։ Պաշտոն ստացած երիտասարդները բողոքում են, որ աշխատավարձը շատ ցածր է, գումար չեն աշխատում, Փաշինյանն էլ իրենց գումար չի տալիս, աշխատանք, աշխատանք օրնիբուն եւ մեծ պատասխանատվություն։ Այդ է պատճառը, որ օրինակ, իշխանափոխությունից հետո գործադիրում աշխատող մի շարք անձինք այսօր տեղափոխվել են օրենսդիր, քանի որ եթե գործադիրում 200-300 հազար դրամ աշխատավարձ էին ստանում, ապա պատգամավորի կարգավիճակում՝ մոտ 470 հազար դրամ։ Մինչդեռ անպաշտոն ժամանակ՝ մասնավոր ոլորտում աշխատելիս նրանք ստացել են կրկնակի-եռակի շատ աշխատավարձ, ապրել, աշխատել եւ վայելել կյանքը։ Այդ է պատճառը, որ օրինակ մանդատ ստացած Վահագն Գրիգորյանը հրաժաևվեց մանդատից ցածր աշխատավարձի պատճառով։
«Նախորդ իշխանությունները իրենց թիմակիցներին լավ էին նայում, հիմնադրամներից նախարարները ամեն ամիս փող էին ստանում՝ 10 հազար դոլար, 500 հազարով նախարարը չի կարող ընտանիք պահել, իսկ եթե նախարարը ֆինանսական խնդիր ունի, վատ է ապրում, ինչո՞ւ պետք է գիշեր-ցերեկ անի, կոտորվի աշխատանքի համար»,-ասում է մեր աղբյուրը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել