168.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Ալիշա Քիզը կդառնա Grammy երաժշտական մրցանակի հանձնման առաջիկա արարողության հաղորդավարուհին: Այդ մասին, հայտարարել է կատարողն ինքը, որին շնորհավորել է Արվեստների եւ ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան, որը շնորհում է պարգեւները:

Քիզը նաեւ իր Twitter-ում տեսանյութ է զետեղել, որում նկարահանել է այն տեսարանը, թե ինչպես է ինքն ստանում Grammy-2019 մրցանակաբաշխությունը վարելու իրավունքը:

«Ալիշան պատկանում է արվեստի գործիչների այն հազվագյուտ համաստեղությանը, որոնց հաջողվել է մարմնավորել իսկական երաժշտական հանճարն ու հուզական լիրիկան. դա բացառիկության իր հետքն է թողնում այն ամենի վրա, ինչով նրանք զբաղվում են»,-հրապարակված հայտարարության մեջ նշել Է Grammy-ի գործադիր պրոդյուսեր Քեն Էռլիքը: Երգչուհին դեբյուտում է որպես այդ մրցանակաբաշխության հաղորդավարուհի:

Քիզը ստեղծագործական կարիերայի ընթացքում 29 անգամ անվանակարգվել է Grammy-ի՝ պարգեւը նվաճելով 15 անգամ: Grammy-ի 61-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի 10-ին կկայանա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջոցառումը կանցկացվի Staples Center մարզական-ժամանցային համալիրում: Ռեփ-կատարող Քենդրիք Լամարը եւ նրա կանադացի գործընկեր Օբրի Դրեյք Գրեմը, որը հայտնի է որպես Drake, առաջատարներն են անվանակարգերի թվով: Լամարը Grammy-ի է հավակնում ութ կատեգորիայում, իսկ Drake-ը՝ յոթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել