Tert.am Լife-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը, որը հեռուստադիտողին ներկայանում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, ամիսներ առաջ թևակոխեց կյանքի նոր` ուսանողական փուլ: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհին անկեղծանում է՝ դասերից հաճախ է բացակայում, բայց ամեն ինչ անում է քննությունները լավ հանձնելու համար:

Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է քննաշրջանը հաղթահարելու, դասերն ու նկարահանումները համատեղելու և ընտրած մասնագիտությամբ` որպես լրագրող գործունեություն սկսելու հեռանկարի մասին:

Անելյան նկատեց, որ ուսանողական կյանքին հեշտ է հարմարվել: Կեսկատակ ասաց, որ համալսարանում իր ամենասիրելի վայրը բուֆետն է. «Մի փոքր տարօրինակ բան է, բայց ես սիրում եմ հետևել մարդկանց, օրինակ, ինչպես են իրենց դրսևորում առանձին կամ ընկերների շրջապատում, դա լավագույնս երևում է համալսարանի բուֆետում:) Ճիշտ էին ասում, որ ուսանողական կյանքը հետաքրքիր է: Մտնում ես նոր շրջապատ, ծանոթություններ հաստատում, նոր գիտելիքներ ստանում»:

Անելյայի խոսքով, ի տարբերություն շատ ուսանողների, իր համար քննաշրջանը կրկնակի բարդ է անցնում, քանի որ ընթացիկ բացակայությունները խանգարում են լիարժեք պատրաստվել:

«Նկարահանումների գրաֆիկով պայմանավորված ոչ միշտ եմ կարողանում հաճախել դասերին, դա փոքր-ինչ խանգարում է, որ կարողանամ պատշաճ պատրաստվել քննություններին: Սակայն այդ հարցում ինձ շատ են օգնում համակուրսեցիներս, անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրում են, որ պարապեմ: Բոլոր միջանկյալ քննությունները հանձնում եմ ու բավականին բարձր բալեր եմ ստանում, ինչից նույնիսկ ես եմ զարմանում, որովհետև կան մարդիկ, որ բոլոր դասերին ներկա են եղել, բայց ավելի քիչ միավորներ են ստանում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել