Yerkir.am-ը գրում է.

Սյսօր Վերաքննիչ դատարանում քննվել է նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքը: Գործով հաջորդ նիստը կանցկացվի հունվարի 25-ին:

Գեւորգյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, նաեւ որպես պաշտոնատար անձ առանձապես խոշոր կաշառք ստանալու, խոշոր չափերով փողերի լվացման, սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու մեջ: Արմեն Գեւորգյանը, սակայն, առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ Գեւորգյանին կալանավորելու համար, սակայն առաջին ատյանը դեկտեմբերին մերժել էր միջնորդությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել