168.am-ը գրում է.

Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուժեղացման հնարավորություններն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Այս մասին հայտնել է Associated Press (AP)-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ առնչությամբ քննարկվում է տիեզերքում արբանյակների ցանցի ծավալման տարբերակը՝ պոտենցիալ թշնամական թիրախներին հետեւելու համար:

Նշվում է, որ նաեւ հնարավոր է լազերներով հանդերձված մարտական անօդաչուների ավելի ակտիվ կիրառումը: Ենթադրվում է, որ Սպիտակ տունն այդ պլանների մասին կհայտնի այն բանից հետո, երբ Պենտագոնը հունվարի 17-ին հրապարակի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի հետագա զարգացման ռազմավարության նոր խմբագրվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել