Պերուում հնագետները մինչկոլումբոսյան չիմու մշակույթի երեխաների և լամաների մնացորդներով զանգվածային գերեզման են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով պերուացի հնագետ Գաբրիել Պրիետոյին:

«Մենք հայտնաբերել ենք 132 երեխաների և 262 լամայի մնացորդներով զանգվածային գերեզման: 132 երեխաներից 10-ը, ըստ երևույթին, պատկանել են չիմուի վերնախավին: Նրանք շատ որակյալ հագուստներով են եղել և փետրավոր գլխազարդերով»,- հայտարարել է հնագետը:

Նրա խոսքերով, հայտնագործությունը ցույց է տալիս, որ չիմու մշակույթում զոհաբերվել են ոչ միայն սոցիալական ցածր շերտերի երեխաները, այլև չիմուի առաջնորդների: Այն ժամանակ, երբ ենթադրաբար կատարվել են զոհաբերությունները, դրանց հավանական նպատակներից մեկը եղել է բնական անբարենպաստ երևույթներից ազատվելը:

Հնագետները աշխատում են Պերուի հյուսիսում գտնվող Ուանչակո շրջանում: Պրիետոն նշել է, որ 6-14 տարեկան երեխաների մնացորդների հայտնաբերումը National Geographic-ի հովանու ներքո 2016 թվականից ի վեր ընթացող աշխատանքների արդյունք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել