Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունը, այդ թվում զբոսանքը կամ տնային աշխատանքը կարող են բարելավել հիշողությունը և ուղեղի ճանաչողական այլ ֆունկցիաները: Ընդ որում, դրական ազդեցություն է նկատվում նույնիսկ այն տարեց մարդկանց մոտ, որոնք ունեն դեմենցիայի նշաններ կամ վնասվածքներ: Այս մասին հաղորդվում է EurekAlert-ի մամլո հաղորդագրությունում:

Հետազոտության մեջ ընդգրկվել են 454 ծերեր, որոնցից 191-ը տառապել է դեմենցիայով: Բոլոր կամավորները 20 տարիների ընթացքում թեսթավորվել են ֆիզիկական ուժի, ինչպես նաև հիշողության ու մտածողության չափանիշներով: Յուրաքանչյուր փորձարկվող մահվանից հետո համաձայնել է իր ուղեղը նվիրաբերել հետազոտությունների համար: Մահացության միջին տարիքը եղել է 91 տարեկանը:

ետազոտության տվյալների հիման վրա փորձագետները գնահատել են ամենօրյա ակտիվության միջին մակարդակը: Պարզվել է, որ նրանք, ովքեր հանգիստ ապրելակերպ են վարել, ավելի հաճախ են տառապել թուլամտությունից և ավելի վատ են հանձնել հիշողության և մտածողության թեսթերը:

Ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացումը նվազեցրել է դեմենցիայի զարգացման ռիսկը 31 տոկոսով: Մարդիկ, որոնք ավելի հաճախ են շարժվել և ավելի լավ շարժողական հմտություններ են ունեցել, 55 տոկոսով ավելի պակաս են տառապել խանգարումներից: Այնուամենայնիվ, գիտնականները շեշտել են, որ ուսումնասիրությունը պատճառահետևանքային կապ ցույց չի տվել, և մարդիկ, որոնց մոտ զարգացել է դեմենցիան, պարզապես կարող են նվազեցնել իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել