Panorama.am-ը գրում է.

Հաղթանակ թաղամասի  բնակիչները կասկածում են, որ թիվ 23 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերության հետևում պաշտոնյաներ կամ էլ «թափով» մարդիկ են կանգնած։  Դրանք փարատվելու փոխարեն ավելի են խորանում։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամաս այս պահին միայն մեկ հասարակական տրանսպորտ է մտնում՝ 23 համարի  միկրոավտոբուսը։ Վերջերս 56 համարի ավտոբուսը հրաժարվեց երթուղին սպասարկելուց։ Քաղաքապետարանից ասացին՝ հանձնարարել են, որ թաղամաս մտնի թիվ 34 միկրոավտոբուսը։ Սակայն ինչպես երևում է՝ քաղաքապետարանն ու նրա ղեկավարությունը հետևողական չեն եղել ու չեն պարզել, թե ինչպես է կատարվում իրենց հանձնարարականը։ Չնայած նախորդ հրապարակման մեջ հորդորել էինք։ Երևի բնակիչների սպասարկումը բարելավելու նպատակ չեն էլ ունեցել։

Բնակիչները կասկածներ ունեն, որ թաղամաս մտնող այլ երթուղայինների ճանապարհը փակողն ու խոչընդոտը թիվ 23-ի գծատերն ու նրա թիկունքում կանգնածներն են։
Այս ու այլ հարցերի կպատասխանեն գրավոր հարցման դեպքում, ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Հարցերն այսօրվա ընթացքում քաղաքապետարան կուղարկվեն։

Բայց մինչ այդ, այս պահին էլ թաղամասի բնակիչները ստիպված են երեխաների հետ երկար ժամանակ անցկացնել կանգառներում։

Խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Մնացական Հովհաննիսյանն ապրում է նույն վարչական շրջանում՝ Բանգլադեշի տարածքում։ Գործի բերումով ստիպված է լինում օրվա մեջ մի քանի անգամ Հաղթանակ թաղամաս գնալ ու գալ։  Ժամանակի մեծ մասն անցկացնում է կանգառում՝ թիվ 23 երթուղու գազելներին սպասելով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել