Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ  իշխանությունները ձերբակալել են իրանցի լրագրող և հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին, քանի որ, նրանց կարծիքով, նա ինչ որ գործով «կարևոր վկա է»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է «Փրես Թի Վի»-ին՝ հղում անելով լրագրողի որդուն։

«Ներկա պահին մեզ հասանելի է տեղեկատվություն (ԱՄՆ պաշտոնական անձից) այն մասին, որ նա ձերբակալվել է որպես կարևոր վկա»,- ասել է Հուսեյն Հասեմին։

Նա նշել է, որ հաղորդավարուհուն որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Լրագրողի որդին ասել է, որ իրեն, նաև իր եղբորն ու քրոջը Վաշինգտոնում կանչել են դատարան ցուցմունք տալու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել