Հանգիստը կամ էլ լավ ժամանցը կարող են հրաշքներ գործել: Փոքրիկ գյուղակ հիշեցնող այս վայրը կօգնի կարճ ժամանակում իտալերեն սովորել, շփվել իտալացիների հետ ու թարմ մակարոն ուտել:

Image result for roof

Գրոտոլեն գտնվում է Իտալիայի հարավում՝ Մատերա նահանգում: Այն կառուցվել է սարի վրա ու հայտնի է խեցեգործությամբ:

Image result for interior design

Այստեղ բնակեցված է եղել դեռ պոլեոլիթի ժամանակաշրջանից, սակայն հիմա, երբ 300-ից քիչ մարդ ու 600-ից ավել անմարդաբնակ տներ կան, այս տարածքը կարող է անհետանալ: 

Գյուղը ծաղկեցնելու ու բնակչության քանակն ապահովելու համար Airbnb-ն և Wonder Grottole-ը 4 երջանիկների են փնտրում, ովքեր կտեղափոխվեն Գրոտոլե այս ամռանն ու 3 ամսով կդառնան Experience and Home-ի մասնակիցներ:

Image result for girl

Այս մարդիկ մեկ ամսում կսովորեն լեզուն, հետո կինտեգրվեն հասարակությանը և կապրեն ավանդական ընտանիքներում՝ ժամանակ անցկացնելով տեղացիների հետ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել