Panorama.am-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 17-ին սգո օր է հայտարարված։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման որոշում է կայացրել վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում երեկ ինը հարկանի շենքի վեցերորդ հարկի բնակարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Զոհվածներից մեկը չորս տարեկան երեխա է։ Նրա երկվորյակ քույրը հիվանդանոցում է, մայրը զոհվել է։

Հիվանդանոցում շարունակում է մնալ 8 մարդ, նրանցից վեցը երեխաներ են։

Շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շահագործման է հանձվել 2018-ի դեկտեմբերին։ Թբիլիսիի փոխքաղաքապետը հայտարարել է, որ տուժած բոլոր բնակիչներին օգնություն կցուցաբերվի, որևէ մեկն առանց տանիք չի մնա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել