Հավերժ փա՛ռք...

Այսօր Քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է։

Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականին հունվարի 17-ին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան:

Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում էր: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում: Թալիշի մարտական դիրքում 2016 թվականի ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը շփման գծում ադրբեջանցիների հարձակումից զոհվեցին 4-րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը: Մերուժանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել