«Թեև նոր ԱԺ-ն արդեն չորրորդ օրն է՝ աշխատում է, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից շատերը դեռևս աշխատասենյակ չունեն: Նրանց աշխատասենյակով ապահովելու հարցերն այդպես էլ չեն կարգավորվում։

Ու հիմա այդ պատգամավորներն առավոտյան գալիս են, իրենց իրերը թողնում 334 սենյակում, որտեղ հիմնականում լսումներ և խմբակցության նիստեր են անցկացվում, և հետո միայն մտնում նիստերի դահլիճ։ Սակայն ընդմիջումների ժամանակ կրկին նույն աննախանձելի վիճակն է. պատգամավորներից շատերը, նստելու տեղ չունենալով, դահլիճից գնում են ճաշարան, ճաշարանից` դահլիճ, իսկ իրար ծանոթ պատգամավորներն էլ շրջում են միասին։

Իսկ պատգամավորները, որոնց բախտ է վիճակվել ունենալ աշխատասենյակ, դեռ վերջնականապես չեն հաստատվել այնտեղ ու զբաղված են կահավորման հարցերով:

Երեկ ամբողջ օրը պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը կրկին սենյակներով տեղավորվելու հարցերով էին զբաղված՝ միջանցքներով իրերն այս ու այն կողմ անելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել