168.am-ը գրում է․

Հեռուստահաղորդակցական սարքավորումների ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, պլանավորում է շուրջ 350 աշխատողների կրճատել Ֆինլանդիայում: Այդ մասին հայտնել է Yle հեռուստաընկերությունը:

Բոլոր կրճատումները պետք է կատարվեն 2019 թվականին: Դրանք կվերաբերեն ընկերության բոլոր ստորաբաժանումներին, բացի Օուլուի գործարանից: Ներկայում Nokia-ի ֆիննական ստորաբաժանումներում աշխատում է շուրջ 6 հազար մարդ: 

Կրճատումները կանցկացվեն միջոցների խնայողության ծրագրի շրջանակներում, որի համաձայն, ընկերությունը պլանավորում է մինչեւ 2020 թվականի վերջը ծախսերը նվազեցնել տարեկան 700 մլն եվրոյով: Nokia-ում նշել են, որ այդ միջոցառումներն անհրաժեշտ են երկարաժամկետ հեռանկարում նրա մրցունակությունը պահպանելու համար:  

Կրճատումներ են նախատեսված նաեւ արտասահմանյան գրասենյակներում, որտեղ աշխատում է մոտավորապես 100 հազար մարդ, սակայն ընկերությունն առայժմ չի հայտնում, թե այդ գործընթացը քանի աշխատատեղի եւ որ երկրներին կարող է վերաբերել:
Վերջին տարիներին Nokia-ն արդեն մի քանի անգամ կրճատել է անձնակազմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել