Գիտությունը երբեք դադար չի առնում, անընդհատ տեղի են ունենում նոր հայտնագործություններ։ Նախորդ տարին նույնպես լի էր մի շարք անհավանական հայտնագործություններով։

Ամենահին կենդանի արարածի հայտնաբերումը

Հարավային Աֆրիկայում հայտնաբերված հսկայական կենդանու մնացորդները վերագրվում են Յուրայի ժամանակաշրջանին։ Նրա քաշը կարող էր գերազանցել 12 տոննան, իսկ չափսերը կարող էին գերազանցել երկու աֆրիկյան փղերին՝ միասին վերցրած։ Հետազոտողների կարծիքով՝ այն երբևէ գոյություն ունեցած ամենահին արարածն է եղել։

Մարդու կողմից նկարված ամենահին նկարի հայտնաբերումը

Բավականին դժվար է նկար համարել 9 կարմիր գիծը, որոնք արվել են ժայռի վրա։ Սակայն եթե հաշվի առնենք, որ այն հայտնաբերվել է նույն Հարավային Աֆրիկայում և ունի 73 հազար տարվա պատմություն, ապա Homo sapiens-ի այս գործը, միանշանակ, կարելի է արվեստ համարել։ Բացի նկարից՝ քարանձավում հայտնաբերվել են նաև այլ իրեր, որոնք վկայում են, որ այդտեղ նախամարդ է ապրել։

Անտարկտիդայում բանջարեղեն են աճեցնում

Անտարկտիդայում -20˚C-ի պայմաններում գերմանացի գիտնականները տնկել են վարունգ, բողկ և տարբեր կանաչիներ։ Բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցում, որտեղ արևի ճառագայթ չի ընկնում, հաջողվել է հավաքել մեծ քանակությամբ աճեցված բանջարեղեն։ Հիմա ոչ ոք չի կարող պնդել, որ բույսի աճեցման համար արևի ճառագայթ է հարկավոր։

Ստեղծվել է ձուկ ռոբոտ

Ծովի խորքերը և նրա բնակիչների յուրահատկություններն արդեն հնարավոր է ուսումնասիրել շատ մոտ տարածությունից։ Այս նպատակների համար ստեղծվել է շարժական ձուկ ռոբոտ։ Այն փափուկ է, շարժուն և շատ նման է իրական ձկան, այդ պատճառով չի վախեցնի «տեղի բնակիչներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել