Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Արմենիա TV»-ի «Բարի լույս» նախագծի հաղորդավարներ Ավո Խալաթյանին ու Լուսինե Թովմասյանին են միացել Դիանա Մալենկոն և Արտակ Վարդանյանը։ Tert.am Life-ը Դիանայի հետ զրուցել է նոր աշխատանքի, հնարավորությունների ու տպավորությունների մասին։

Դիանան լսարանին ներկայացել է ժամանցային տարբեր նախագծերով, բայց առավոտյան հաղորդում առաջին անգամ է վարում։ Նրա խոսքով՝ հիանալի տպավորություններ ունի։ «Ամեն ինչի առաջինը տպավորվող ու անմոռանալի է: «Բարի լույսն» էլ դարձավ առաջին ու չմոռացվող: Նոր էջ ու նոր զգացողություններ»,- ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ վաղ առավոտյան արթնանալն իր համար խնդիր էր, բայց անհաղթահարելի ոչինչ չկա։

«Ես շուտ արթնանալու խնդիր ունեմ, բայց ինքս ինձ դաստիարակելու կարողություն էլ ունեմ: Սկիզբը, իհարկե, հաճելի չի լինում, բայց ընթացքն ու արդյունքն են ինձ բավարարվածության զգացողություն տալիս: Մշտական պայքար ինքդ քեզ հետ և կամքի դրսևորում. սա կարևոր է, որպեսզի չդոփես տեղում: Երբ ստացա «Բարի լույսը» վարելու առաջարկը, առաջին միտքս այն էր, թե ինչպես եմ արթնանալու ժամը 7–ին։ Առաջին եթերի օրը արթնացա ժամը 6-ին՝ առանց զարթուցիչի։ Չգիտեմ՝ ուրախությունից էր, անհամբերությունից, թե անհանգստությունից, բայց բոլորից շուտ էի TV եկել։ Դեռ այդպես եմ պահում տեմպը, ինչն ինձ շատ է դուր գալիս»,- պատմեց Դիանան։

Ըստ էության՝ նա նույն ձևաչափում է՝ ապահովում է լսարանի հետաքրքիր ժամանցը, բայց նոր աշխատանքի բնույթն այլ է։ Այն հաղորդավարուհուն նոր էմոցիաներ և ոգևորություն է տալիս. «Արթնանալ մարդկանց, դատարկ քաղաքի, արևի հետ ու հեռուստադիտողին առաջինն ասել՝ Բարի լույս, հավատացեք ֆանտաստիկ է:

Միայն այն միտքը, որ թեկուզ մեկի առավոտը կարող ես դրական դարձնել, արդեն իսկ երջանկացնում է: Ձևաչափը նույնն է, զգացողություններն ու տրամադրությունը ուրիշ: Նորը միշտ հետաքրքիր է»։

«Բարի լույսի» նախապատրաստական աշխատանքներով զբաղվում է թիմը, բայց Դիանան ուրախությամբ նկատեց, որ իրենք շատ ազատ են առաջարկներ, մտքեր ներկայացնելու հարցում։ «Օրինակ՝ ինձ համար շատ կարևոր է, որ կարող եմ երաժշտություն առաջարկել եթերում, դրանից շատ եմ ոգևորվում: Իսկ, ընդհանուր առմամբ, նախապատրաստական աշխատանքները մեր գործընկերներն այնքան լավ ու տեղին են իրականացնում, որ երբեմն ավելացնելու ոչինչ չի լինում: Դրան գումարում ենք մեր ազատ և բնական երկխոսության ձևաչափը և ստացվում է այն, ինչ հեռուստադիտողը տեսնում է: Հարցազրույցների առումով էլ «կանոնը» նույնն է՝ բնական զրույց»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել