Բնական ճանապարհով առաջացած սկավառակը, որն անցյալ շաբաթ հայտնվել է Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքի Փրեսամփսքոթ գետի վրա, գրավել է հետաքրքրասեր քաղաքացիների ուշադրությունը, որոնց հետաքրքրել է դրա առաջացման պատճառները:

На реке в США вследствие редкого явления образовался огромный ледяной диск.

Ուեսթբրուքը գտնվում է Պորտլենդի արևմուտքում, որտեղ 17500 մարդ է բնակվում: Քաղաքային իշխանությունները հուսով են, որ սառցե սկավառակը կկարողանա իրենց քաղաքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների շրջանում, ինչը դրական ազդեցություն կունենա տեղի բնակչության եկամուտների վրա:

На реке в США вследствие редкого явления образовался огромный ледяной диск.

«Եթե դուք պատրաստվում եք այսօր տնից դուրս գալ, որպեսզի տեսնեք դա, անպայման այցելեք քաղաքի կենտրոնում գտնվող մոտակայքի բազմաթիվ սրճարաններից մեկը»,- գրել են քաղաքի ներկայացուցիչները իրենց Facebook-յան էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել