Վենեսուելան գեղեցկության միջազգային խոշորագույն մրցույթների արդյունքներով դարձել է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք՝ տեղեկացնում է Missosology-ն:

Վարկանիշի առաջին տեղը երկրին ապահովել են «Միսս Ինտերնեշնլ» Մարիեմ Վելասկոն, ինչպես նաև «Միսս Տիեզերք», «Միսս աշխարհ», «Միսս Սուփրնեշնլ» և «Միսս Երկիր» մրցույթների մասնակիցները:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆիլիպինները՝ «Միսս Տիեզերք» Կատրիոնե Գրեյի շնորհիվ: Հաջորդ տեղում է Մեքսիկան, որի ներկայացուցչուհին՝ Վանեսա Պոնսե դե Լեոնը, ստացել է «Միսս աշխարհ» տիտղոսը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Վիետնամը:

Տասնյակում տեղ են գտել նաև ԱՄՆ-ը, Թայլանդը, Պուերտո-Ռիկոն, Կոլումբիան և Ինդոնեզիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել