Ժամանակի փորձությունն անցած ամենահայտնի և լավագույն 10 օծանելիքները կանանց համար:

 

Chanel № 5, Chanel 

Մեր ժամանակների ամենահայտնի բույրն արդեն 90 տարեկան է։ Chanel № 5-ը մադամ Կոկոյի պատվերով ստեղծվել է պարոն Բոն, որը հեղափոխության ժամանակ Փարիզ փախած ռուսական պալատական պարֆյումեր էր։ Նա 10 բույր է ներկայացրել Կոկոյին ընտրության համար, և նրա ընտրությունը կանգ է առել 5-րդի վրա․ հենց այստեղից էլ՝ այս օծանելիքի անվանումը։

Poison, Christian Dior 

1985 թվականին այս բույրի հայտնվելը նույնքան աղմկալի էր, որքան մաեստրո Դիորի կողմից new look ոճի ստեղծումը կես դար դրանից առաջ։ Էդուարդ Ֆլեշերի կողմից ստեղծված այս անկեղծ ծաղկա-մրգային բույրը ցնցեց հանրությանը։

Youth Dew, Estee Lauder («Երիտասարդության ցող»)

Ամերիկյան առաջին օծանելիքը, որ նվաճեց աշխարհը։ 1950 թվականին տիկին Լաուդերը որոշում է մի բույր ստեղծել, որը հնարավոր կլինի օգտագործել օրվա ցանկացած ժամի և ոչ միայն երեկոյան, ինչպես այն ժամանակ ընդունված էր։ Այս բույրը մեր օրերում շատ ծանր ու ուժեղ է թվում, սակայն հենց դա էին ուզում 50-ականների ամերիկուհիները։

L’Air du Temps, Nina Ricci

Ֆրանսիական նորաձևության տան այս բույրը ստեղծվել է հետպատերազմյան 1948-ին։ Նինա Ռիչիի որդին՝ Ռոբերտը, պարֆյումեր Ֆրանսիս Ֆաբրոնի առջև խնդիր էր դրել հոտի մեջ մարմնավորել ուրախություն, անհոգություն, խաղաղություն, որոնց այդքան շատ կարոտել էր Եվրոպան։

Related image

Shalimar, Guerlain 

Լեգենդար Guerlain Shalimar օծանելիքը ստեղծվել է նույն թվկանին, ինչ Chanel № 5-ը՝ 1921-ին։ Դասական արևելյան բույրը ստեղծել է ինքը՝ Ժակ Գերլենը։ 20-ականներին Փարիզը տարված էր արևելյան նորաձևությամբ։

Opium, Yves Saint Laurent

Լեգենդար Opium բույրը ստեղծել է Իվ Սեն Լորանը 1977 թվականին, որը արևելքի նկատմամբ նրա սիրո և կանացի գեղեցկության արևելյան ընկալման մարմնավորումը դարձավ։ Այս երեկոյան բույրն այնքան կայուն է, որ հաջորդ առավոտյան էլ դեռ զգացվում է։

Obsession, Calvin Klein 

1985 թվականին պարֆյումեր Ժան Գիշարը ստեղծեց Calvin Klein-ի «գայթակղությունը»։ Բույրի շնորհանդեսին Calvin Klein-ը ասել է. «Ես չէի ցանկանում հնաոճ օծանելիք ստանալ, ես ինչ-որ շիտակ, զգայական և սադրիչ մի բան էի ուզում։ Հենց այդպիսին եմ ես տեսնում ժամանակակից կնոջը»։

212, Carolina Herrera 

Մեր ժամանակների ամենապահանջված բույրերից մեկը ստեղծվել է 1977 թվակնին։ 212 անվանումը Նյու Յորքի հեռախոսային կոդն է, որն Էռերայի սիրելի քաղաքն էր։

Magnetism, Escada 

Escada-ի առաջին արևելյան բույրը ստեղծվել է 2003 թվականին։ Պարֆյումեր Պյեր Բուրդոնը վստահեցնում է, որ Magnetism-ը լի է մոգական ուժով, որը մղում է կնոջը սիրուն ընդառաջ։

For Her, Narciso Rodriguez 

Մեր ժամանակների ամենանորաձև ապրանքանշաններից մեկի առաջին բույրը դուրս է եկել 2003 թվականին։ Ինքը՝ դիզայներն ասում է, որ Narciso Rodriguez For Her բույրն իր նվերն է բոլոր կանանց, իր մի մասնիկն է, որն ինքը ցանկանում է մատուցել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել