Panorama.am-ը գրում է.

«Իմ մասնավոր ձևակերպումն էր և բացարձակապես խմբակցության կարծիքը չէր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթին։

Կոնջորյանը պարզաբանում է. «Ես նշել եմ ոչ թե ավտորիտար Իրան, այլ ավտորիտար բնույթի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի քաղաքական համակարգը մի փոքր յուրահատուկ է, իսլամական բնույթի և այլն, սակայն հաշվի առնելով հանրության արձագանքը, ես միանշանակ ընդունում եմ, որ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տար, գուցե մի փոքր ես վրիպեցի, ինչպես որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ ունենալ նման ձևակերպումներ, բայց ես ցանկանում եմ միանշանակ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի ժողովրդի և պետության՝ Հայաստանի հետ ունեցած բարիդարցիական և ջերմ հարաբերությունները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել