Panorama.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հույս ունի՝ նորընտիր պատգամավորները շուտով կհասկանան, որ խոսելով երկիր չեն զարգացնի։ Նա հետևել է խորհդարանի այսօրվա նիստին, լսել ելույթներն ու կարևոր հիշեցում արել։

«Խորհրդարանն այսօր քննարկում և առաջարկում էր տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումից հետո, դեսպանընկալ երկիր մեկնելուց առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հրավիրելու և տվյալ երկրի հետ առկա հարաբերությունները քննարկելու համար:

Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ ինչպես իրենք են ասում «Հին Հայաստանում» այդ պրակտիկան կիրառվում էր և ավանդույթի ուժ էր ստացել: Նախկինում բազմաթիվ նորամուծություններ են իրականացվել, և պարգամավոր Մարուքյանը դրանցից որոշների մասին խոսեց իր ելույթում:

Էդմոն Մարուքյանը, Շիրակ Թորոսյանը, Վահե Էնֆիաջյանը նախկինում էլ ներգրավված են եղել հանձնաժողովի աշխատանքներում և այդ առումով ինստիտուցիոնալ հիշողության կրողներ են: Կարծում եմ բացառապես ռոմանտիզմով օծված մեր երիտասարդներին մատնացույց կանեն խորհրդարանական դիվանագիտության նրբությունների, բարդությունների, շահերի և դրանց դրսևորումների մասին: Իսկ երբ բախվեն առաջին իսկ դժվարությունների հետ, հուսով եմ կհասկանան, որ խոսելով երկիր չես զարգացնի. աշխատել է պետք, և որ խորհրդարանական դիվանագիտությունն էլ է լռություն սիրում:

Արտաքին հարաբերությունների նախկին հանձնաժողովների և բարեկամական խմբերի շնորհիվ ինչպես նաև դեսպանների աջակցությամբ խորհրդարանական սերտ ու գործնական երկկողմ հարաբերություններ էին ձևավորվել Ռուսաստանի, Վրաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Լիբանանի, Ռումինիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելոռուսի, Շվեցարիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի խորհրդարանների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել