Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աշխատել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը փրկելու ուղղությամբ: Այդ մասին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:

Լավրովը, միևնույն ժամանակ, հույս է հայտնել, որ Եվրոպան նույնպես ջանքեր կգործադրի դրա համար, ոչ թե կհետևի ԱՄՆ-ի քայլերին:

Լավրովը հավելել է, որ երեկ կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ը չի ցանկացել լսել ՌԴ-ի փաստարկները:

Հիշեցնենք, որ երեկ կայացել են միջուկային համաձայնագրի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությւոններ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել