««Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ Երևանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում մին­չև 100 հազար դրամ: Բայց պարզվում է, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այդ հնարավորությունից փորձում են օգտվել նաև մեծահարուստ պատգամավորները: 

Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակ­ցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դիմելու է փոխհատուցում ստանալու համար: 

Հիշեցնենք՝ նախորդ գումարման խորհրդարանում ևս նա դիմել էր փոխ­հատուցման համար, բայց մամուլում այդ մասին հրապարակումներից հետո մտափոխվել էր: Այս անգամ պն­դում է, որ, այնուամենայնիվ, օգտվելու է օրենքով ընձեռված հնարավորություններից, ու սա այն դեպքում, երբ Ղուկասյանը հայտարարագրել է երկու հողամաս, երկու բնակարան, 20 մլն դրամ և «Ալեքպոլ» ՍՊԸ-ում 75 տոկոս բաժնեմասը: Բայց, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում Ղուկասյանը մեծ բիզնեսներ ունի, նա բազ­միցս հայտարարել է, որ իր ընտանիքը գործարարությամբ է զբաղվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել