Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանն Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը:

Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները, քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում՝ անհասկանալի է:

Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժն ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:

Եթե գործող իշխանությունն Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով կգնա ընտրություններին: Հանրաքվեով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարցը չէ:

Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլն, և այլն) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:

ՀԳ. Ժամանակի դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին՝ ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը:

Ուրեմն՝ Նիկոլը դե Գոլը չէ, Արցախն էլ Ալժիր չէ: Չի ստացվի:

ՀԳ. 1. Իմիջիայլոց, սկզբունքորեն «Արցախ» անվանումը չի օգտագործում, ասում է՝ Ղարաբաղ, այսինքն՝ չի ընդունում Արցախի խորհրդարանի կամարտահայտությունը: Այսինքն՝ արդեն իսկ հրաժարվում է իր այն թեզից, որ կհարգի Արցախի ժողովրդի որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել