Անգամ շատ զբաղված մարդիկ կարող են ժամանակ գտնել ընթերցանությանը հատկացնելու համար։ Ընթերցանությունը երբեք դուրս չի գա նորաձևությունից։ Ընթերցանության առավելությունների մեջ կարելի է նշել բառապաշարի ընդլայնումը, հիշողության լավացումը, վերլուծական կարողությունների կատարելագործումը, երևակայության զարգացումը, կենտրոնացվածության բարձևացումը և այլն։ Մենք ձեզ կպատմենք, թե ինչու է քնելուց առաջ գիրք կարդալը լավ գաղափար։

Դուք ավելի լավ կքնեք

Ընթերցանություն օգնում է քուն մտնելուն։ Վերհիշեք, թե ինչպես էիք մանուկ հասակում ծնողներին խնդրում գիրք կարդալ, որպեսզի ավելի լավ կարողանաք քնել։ Երևակայական աշխարհի մեջ մտնելը թույլ է տալիս ավելի հեշտ քուն մտնել, հանել լարվածությունը և հանգիստ քնել։

Ավելի քիչ կենթարկվեք սթրեսի

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ ընթերցանությունը՝ հատկապես քնից առաջ, օգնում է զգալիորեն իջեցնել սթրեսի մակարդակը, այդ պատճառով լավ գիրքը էժան, արդյունավետ և անվտանգ միջոց է սթրեսի դեմ պայքարելու համար։ Իսկ որքան քիչ է սթրեսը հարվածում օրգանիզմին, այնքան ավելի շատ է նվազում նրա կողմից հրահրվող հիվանդությունների հավանականությունը։

Զարգանում է ձեր կենտրոնացվածությունը

Մի շարք խանգարող երևույթներ մեզ թույլ չեն տալիս, որ մենք կենտրոնանաք մեր հիմնական առաջադրանքների վրա և առավելագույնս արդյունավետ կատարենք դրանք։ Սակայն քնելուց առաջ ընթերցանությունը ստիպում է մեզ վերամշակել ստացված տեղեկատվությունը՝ չշեղվելով խանգարող հանգամանների պատճառով։ Ձեր ուղեղին սովորեցրեք կենտրոնանալ։ Քնից մեկ կամ երկու ժամ առաջ անջատեք բոլոր գաջեթները և կարդացեք։ Երբ դա սովորություն դառնա, դուք կնկատեք թե որքան է բարձրանում ձեր կենտրոնացվածությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել